ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ում լուղանկար է հրապարակել և գրառում կատարել:
«Նկարում Առողջապահության նախարարության NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղն է, որտեղ արդեն 2 օր է իրականացվում են Կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Մասնաճյուղն ունի կենսաանվտանգության պահանջվող մակարդակ և ապահովված է սարքավորումներով ու կադրային ներուժով։
Այն այս պահին սպասարկում է Լոռու և Շիրակի մարզերին։
Կորոնավիրուսի ախտորոշման երկրի լաբորատոր կարողությունները զարգացնելու ծրագրի արդյունքում երեկ իրականցվել է ռեկորդային թվով ՊՇՌ հետազոտություններ՝ թվով 680 նմուշի։
#ՄնաՏանը #ԿանխիրՏարածումը»,-գրել է նախարարը:
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1196645673855029