Երեկ որոնումներն արդյունք չեն տվել․ այսօր դրանք շարունակվում են Ջաբրայիլում․ ԱԻՊԾ

Ամենադիտվածներ

Շվեյցարիայում տեղի է ունեցել հայկական երեկո

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատներն այսօր Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքները շարունակում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ի Facebook-ի էջից։

Նշվում է, սակայն, որ երեկվա որոնումները Հադրութի շրջանում՝ արդյունք չեն տվել:

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1529 է:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ