Սննդաբան Ալեքսեյ Կովալկովը խոսել է երեք անգամյա սննդի սխեմայի մասին (Ռուսաստան)։ Այս մասին հայտնել է «Вечерняя Москва»-ն։
Մասնագետը նշել է, որ սննդի քանակը պետք է կապված լինի այն պահանջմունքներից և խնդիրներից, որոնք պետք է կատարել օրվա մեջ։
«Ո՞վ է հորինել նախաճաշելու այդ կանոնը,- հարց է տվել Կովալկովը։- Ամեն օրենք իր հեղինակն ունի։ Իսկ ո՞վ է սրա հեղինակը։ Ոչ մի սննդաբան այդ կանոնի տակ չի ստորագրել»։
Նրա խոսքով, եթե հետեւեն քիչ ու հաճախակի սնվելու համակարգին, ապա ինսուլինն օրգանիզմում կարտադրվի մշտապես, չէ՞ որ ամեն անգամ, երբ օրգանիզմը սնունդ է ստանում, ինսուլին է արտադրվում։
«Ինսուլինը, որն արտադրվում է ենթաստամոքսային գեղձում, աստիճանաբար անհետանում է։ Անգամ այնպիսի ախտորոշում կա, ինչպիսին է «տարեց մարդկանց դիաբետը», երբ մարդու մոտ այդ «տակառը» սպառվում է, եւ նա պետք է ներարկվի ինսուլին։ Եթե մենք ծորակն ավելի հաճախ բացենք, ապա ինսուլինն ավելի արագ կսպառվի»,- ասել է մասնագետը։