Երևանում ապրիլի 8-ին մինչև կեսօր կդադարեցվի ներհամայնքային համար 26, 38 և 99 երթուղիների սպասարկումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:
«Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի ներհամայնքային հ. 26, 38, 99 երթուղիներում շահագործվող նոր ավտոբուսների զննման համապատասխան գործընթացի նպատակով, ս/թ ապրիլի 8-ին, մինչև կեսօր կդադարեցվի նշված երթուղիների սպասարկումը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: