Մետրոպոլիտենի վերակառուցման համար նախատեսվել է 6,6 միլիարդ դրամ

Ամենադիտվածներ

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքների կազմակերպման և վերակառուցման երկրորդ ծրագրի համար 2022 թվականի նախագծով նախատեսվել է 6,6 միլիարդ դրամ։ Այս մասին ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«Իսկ մետրոպոլիտենի ենթակառուցվածքների, շարժասանդուղքների նորոգման համար` 500 միլիոն դրամ»,- հավելել է Ներսեսյանը։

Ամենաթարմ