fbpx
Առողջապահություն

Կասեցվել է Երևան մոլի մի հատվածի գործունեությունը․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Facebook-ի էջում գրված է․

«ՀՀ պարետի որոշմամբ՝ այսօր 24 ժամով արգելվել է «Երևան մոլ»-ի գործունեությունը․ խոսքը առևտրի կենտրոնի ադմինիստրատիվ՝ գրասենյակային հատվածի կասեցման մասին է։

Նախորդիվ այստեղ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցն արձանագրել էր գրասենյակների համար ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերի մի շարք խախտումներ՝ աշխատողները գրասենյակային պայմաններում առհասարակ չեն կրել դիմակներ, փակվող աղբամանները չեն համապաասխանել աշխատակիցների թվաքանակին, սոցիալական 1,5 մետր հեռավորությունն աշխատատեղում՝ գրասեղանների միջև չի պահպանվել, ջերմաչափման մատյանը թերի է լրացվել, աշխատողները ջերմաչափվել են մեկ անգամ։ Այս խախտումների հիմքով և կայացվել է գործունեության ժամանակավոր արգելքի որոշումը։

Կենտրոնի առևտրային մասը շարունակում է գործել։

Տնտեսվարողի գործունեությունն արգելվում է տեղեկացման պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցների թիմն իրազեկում է կասեցման մասին և փակցնում դրա որոշումը մուտքի դռանը (դռներին)»:

https://www.facebook.com/hlib.am/posts/755225288551511

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ