fbpx
Երևան

Դեկտեմբերի 20-24-ը Երևան քաղաքում նախատեսվում է 2 հանրային քննարկում

ՀՀ քաղաքապետարանը հայտնել է, որ ս.թ. դեկտեմբերի 20-24-ը Երևան քաղաքում նախատեսվում է 2 հանրային քննարկում։

«1. 2021թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահանված կարգի, ք. Երևան Ա. Սարգսյան փող. 5 հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ՏՄ Մեգա Հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից Աշտարակի խճուղի հ.51/27 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի կայքում տեղադրված հայտարարության մեջ նշված հղումով, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում կամ ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում:

2. 2021թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, ք. Երևան, Խուդյակովի փողոց հ. 222 հասցեում (Ավան վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ՔՈՓՓԵՌ» ՍՊԸ-ի կողմից ներկայացվող ձուլման տեղամասի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ «Ակունք-Ֆիրմա» ՍՊ ընկերության գրասենյակում կամ զանգահարել 010 32 34 44»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ