Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների երթուղիի նոր կարգի վերաբերյալ Երևանի կենտրոնական ավտոկայանը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ սույն թվականի հունիսի 28-ից Երևան-Ստեփանակերտ մայրուղով ուղևորափոխադրումները կկազմակերպվեն առավոտյան ժամը 05:00-ին:
«Անհրաժեշտ կլինի նախապես հերթագրվել, ինչի համար խնդրում ենք զանգահարել 010 56-53-70 հեռախոսահամարով:
Տեղափոխվող բեռների քանակի մասին տեղեկացնել նախապես»,-նշվում է հայտարարությունում: