Ուղևորափոխադրում
Uber-ի ուղևորությունները ուշադրության կենտրոնում․ անվտանգության նոր օրենքներ, վճարների աճ և ռեկորդներ 2025-ին
2025 թվականը նշանավորվում է Uber-ի ուղևորությունների կարևոր փոփոխություններով․ օրենսդիրները առաջ են քաշում մեքենաներում տեսախցիկների պարտադիր տեղադրման պահանջը՝ ուղևորների և վարորդների անվտանգությունն ապահովելու համար, օդանավակայանների վճարներն աճում են, իսկ բլոգերներից մեկը սահմանում է աշխարհի ամենակարճ Uber ուղևորության ռեկորդը։ Միաժամանակ, Uber-ը հայտնվում է իրավական քննության ներքո՝ բաժանորդագրությունների և անվտանգության դեպքերի պատճառով։
Էլիզաբեթ գիծը Լոնդոնում. խափանումներ և ուղևորափոխադրումների խնդիրներ
2025 թվականի դեկտեմբերի առավոտյան Էլիզաբեթ գծի և մի քանի այլ մետրոյի ուղիների խափանումները զգալիորեն բարդացրին լոնդոնյան ուղևորափոխադրումները՝ ստիպելով հազարավոր մարդկանց գտնել այլընտրանքային երթուղիներ։
KTMB-ը գործարկում է Կուալա Լումպուր-Ջոհոր Բահրու էլեկտրագնացքի ծառայությունը՝ 30% զեղչով
Մալայզիայի ազգային երկաթուղային օպերատոր KTMB-ը գործարկել է նոր էլեկտրագնացքի ծառայությունը, որը կապում է Կուալա Լումպուրը և Ջոհոր Բահրուն՝ նշելով այս կարևոր իրադարձությունը 30% զեղչով։ Ծառայության նպատակն է զարգացնել տուրիզմը, հեշտացնել ուղևորափոխադրումները և նշանավորել նոր երկաթուղային նախագծի ավարտը։
Uber-ի ճանապարհորդության հեղափոխությունը․ ներդրումներ, խաբեություններ և մարդկային պատմություններ
Uber-ի ազդեցությունը տարածվում է հավելվածի հարմարությունից շատ հեռու․ խոշոր ներդրումներ, օրենսդրական պայքար, ուղևորության գների խաբեություններ և միլիոնատեր վարորդի բարեգործություն՝ փոխադրումների ոլորտը արագ փոխվում է։
Ֆրանսիայի փողոցներում կհայտնվի անվարորդ միկրոավտոբուս (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ֆրանսիան կդառնա առաջին եվրոպական երկիրը, որը կկիրառի առանց վարորդ միկրոավտոբուս։ Այս մասին հայտնում է CVBJ-ն։ Նշվում է, որ մեքենաների արտադրողը EasyMile-ն է։ Ընկերությունը ստացել է թույլտվություն՝ իր EZ 10 ինքնավար միկրոավտոբուսով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար։ Ըստ աղբյուրի՝ այս մեքենան փորձարկում է անցել ավելի քան 400 տարբեր վայրերում։ Միկրոավտոբուսը նախատեսված է լինելու 12 ուղևոր տեղափոխելու համար և…
Երևանից Ստեփանակերտ տեղափոխվող ավտոբուսների մեկնարկի ժամը փոխվել է․ հայտարարություն
Երևան-Ստեփանակերտ ուղևորատար ավտոբուսների երթուղիի նոր կարգի վերաբերյալ Երևանի կենտրոնական ավտոկայանը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ սույն թվականի հունիսի 28-ից Երևան-Ստեփանակերտ մայրուղով ուղևորափոխադրումները կկազմակերպվեն առավոտյան ժամը 05:00-ին: «Անհրաժեշտ կլինի նախապես հերթագրվել, ինչի համար խնդրում ենք զանգահարել 010 56-53-70 հեռախոսահամարով: Տեղափոխվող բեռների քանակի մասին տեղեկացնել նախապես»,-նշվում է հայտարարությունում:
Համաճարակի հետևանքով մետրոպոլիտենի ուղևորների թիվը կրճատվել է 10 միլիոնով
«Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը մամուլի ասուլիս է տվել մետրոպոլիտենի հիմնադրման 40-ամյակի առթիվ։ Նա ասել է, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մետրոպոլիտենի ուղևորափոխադրումը նվազել է շուրջ 50 տոկոսով։ Եթե 2019-ին մետրոպոլիտենը տեղափոխել է 21 միլիոն ուղևոր, ապա 2020-ին այդ թիվը կազմել է 11 միլիոն։ Ավետիսյանի խոսքով՝ այս պահին օրական ուղևորափոխադրումը կազմում է 50-ից…
ՔՏՀԱ-ն Մալաթիա-Սեբաստիայում հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ
ՀՀ կառավարությունից տեղեկանում ենք, որ ՔՏՀԱ տեսչական մարմինը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ: «ՀՀ պարետի 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշման պահանջների պահպանման նպատակով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Հուլիսի…
Ամեն օր ժամը 20:00-ից Ստեփանակերտում դադարեցվելու է հասարակական տրանսպորտի աշխատանքը
Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի էջում գրված է․ «Հաշվի առնելով վերջին օրերին, բնակչության շարժի պասիվացմամբ պայմանավորված, ուղևորահոսքի զգալի նվազումը՝ Ստեփանակերտի քաղաքային իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավորապես ամեն օր ժամը 20:00-ից դադարեցնել մայրաքաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող հասարակական տրանսպորտի աշխատանքը: Որոշումն ուժի մեջ է մտնում սույն թվականի ապրիլի 3-ից»: https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/121089749531814/?type=3&__xts__%5B0%5D=68.ARDaVcR9jCMdlsZNFg8th8oF44xU-s3dJp__y6yC_u4aYX8DU82-OJOEfBCL0emtzgegBYw0ox3fkIrq73UNKzJoz9aGpytZIDKpM_UpxhCf3S53yFIW21HyaLpujAcIVrP8APyriMNxIYUlkAOKHFI7qbW36nSlXjk5PeG_tBignAUpILkzDaC8u-D21c-aaVk4l5leLu1p-wf97J5fHLAoHmzDA1WWaRPH5soNlEYKWUJOuNUVvYG6OeaZybwUfPntaN6_aERajdlG4kMIDi0aDGsbvOkSxJgWueMnRgfCXVvgzXcu_X-37-zGdnkAqiATFtTApfyQUV3O6dAnYF0&__tn__=-R
Հայտնաբերվել են գերբեռնված կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության, Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի, կառուցվածքային ստորաբաժանումների տրանսպորտային անվտանգության մասնագետները և ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայության աշխատակիցներն ամբողջ հանրապետության տարածքում համատեղ շարունակում են իրականացնել վերահսկողական գործառույթներ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում ուղևորների գերբեռնվածության գործընթացի նկատմամբ։ Մասնավորպես՝ սույն թվականի մարտի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Ճանապարհային…
Չեն գործելու Արարատի մարզի միջքաղաքային ուղևորափոխադրումերը. Գարիկ Սարգսյան
Արտակարգ դրությամբ պայմանավորված Արարարտի մարզպետ Գարիկ Սարգսյանը իր Facebook-ի էջում գրում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված՝ չեն գործելու Երևան-Արտաշատ-Երևան Երևան-Մասիս-Երևան Երևան-Արարատ-Երևան Երևան-Վեդի-Երևան ուղղություններով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։ Չի աշխատելու նաև ներմարզային, ինչպես նաև համայնքներից Երևան ուղևորվող տրանսպորտը»։ https://www.facebook.com/SargsianGarik/photos/a.239777093455370/672355523530856/?type=3&theater
Հայաստանի ու Ռուսաստանի միջև ուղևորափոխադրումները սահմանափակվել են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Նախարար Պապիկյանի գլխավորությամբ՝ քննարկվել են տրանսպորտային ոլորտի զարգացման հնարավորությունները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ նախարարությունում այսօր անցկացվել է աշխատանքային քննարկում՝ նվիրված տրանսպորտային ոլորտի քաղաքականությանը, ուղևորափոխադրումների ոլորտներում առկա խնդիրներին: Ոլորտային փոխնախարար Արմեն Սիմոնյանը նախարարին է զեկուցել Հայաստանի Հանրապետության տրանսպորտային ոլորտում առկա իրավիճակը, գոյություն ունեցող խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հնարավոր իրատեսական քայլերը: Մասնավորապես քննարկման առարկա են դարձել ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրամիջոցների…












