fbpx
Երևան
16:15 20/04/2019

Երևանի ավագանին կքննարկի՝ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին նախագիծը

Երևանի ավագանու՝ ապրիլի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի Հ. 26/1 հասցեում գտնվող ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին նախագիծ:

Որոշման նախագծում ասվում է.

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը անվանակոչել «Հանրապետության տուն» անվանումով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ