Զինված Ուժեր

Առաջնագիծը կհամալրվի ջրի ևս 300 ուսապարկով

ՀՀ-ում գործող «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ առաջնագծի համար ջրատար ուսապարկեր գնելու նպատակով ընթացիկ տարվա հունվարի 28-ին մեկնարկել էր դրամահավաք, որն արդեն ավարտվել է։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանը` մանրամասնելով, որ մարտի 15-ին ավարտված դրամահավաքին մասնակցել են ՀՀ-ից, Արցախից և Սփյուռքից:

«Մեր բանակցությունների արդյունքում Չինաստանում գործող ընկերությունից ուսապարկերը կգնենք զեղչված գնով: Պատվիրել ենք 300 հատ ջրի ուսապարկ: Չնայած սկզբում նախատեսել էինք գնել նվազագույնը 50 հատ, բայց հավաքված գումարով ու արված զեղչերով հնարավոր է եղել պատվիրել 6 անգամ ավելի շատ: Բեռնափոխադրումը Չինաստանից Հայաստան կիրականացնի «Գլոբբինգ» ընկերությունը: Նշենք, որ «Գլոբբինգ»-ը հայ զինվորի համար բերվող ջրի ուսապարկերի օդային առաքումը կիրականացնի բացարձակ անվճար»,- նշել է Դ. Թորոսյանը:

Նրա խոսքով՝ մոտ 2-3 շաբաթվա ընթացքում ջրի ուսապարկերը կլինեն Հայաստանում:

Ի դեպ՝ կազմակերպությունը նման նախաձեռնությամբ հանդես էր եկել նաև 2018թ. օգոստոսին՝ Արցախի մի քանի զորամասերի համար գնելով շուրջ 60 ուսապարկ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ