Երևանի մետրոպոլիտենը գրառում է կատարել Facebook-ում: Մետրոպոլիտենից հայտնում են, որերթևեկության գրաֆիկում որոշակի փոփոխություններ են եղել:
«Հարգելի՛ ուղևորներ,
Հաշվի առնելով արտակարգ դրության ընթացքում Երևանի մետրոպոլիտենի սակավ ուղևորահոսքը՝ մետրոպոլիտենի Էլ․ հավաքակայանում իրականացվում են գնացքների արտահերթ տեխնիկական սպասարկում՝ ТО2 – ТО3 ծավալներով:
Այսօրվանից երթևեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ։
Մինչև տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միչև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար, և տեղեկացնում , որ արվում է ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն ավարտվեն հնարավորինս սեղմ ժամկետներում»,-ասվում է մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ։
https://www.facebook.com/yermetro/posts/2443972759181516

