Այսօր որևէ մեկի մոտ կասկած չի կարող լինել, որ մի թիզ հող կհամարենք ոչ պետքական. Սիմոնյան

Հրապարակող՝

Պատրաստ եմ հանդիպել վեհափառի հետ․ Ալեն Սիմոնյան

Ամենադիտվածներ

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ այսօր որևէ մեկի մոտ կասկած չի կարող լինել, որ մի թիզ հող կհամարենք ոչ պետքական:

Սիմոնյանը նշեց, որ իշխանությունը իր գործն անելու է, անկախ նրանից, թե ով, որտեղ ինչ ցնդաբանությամբ կզբաղվի:

«Ես նույնիսկ կարող եմ ասել, որ վերջին 2 օրերին չեմ հետևում, քանի որ հիմա մեզ համար ավելի կարևոր է, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին: Մնացածին անլուրջ եմ վերաբերվում»:

Պատգամավորն հավելեց, որ առավել ևս հանրապետականների մասին չի ցանկանում խոսել:

«Թող գնան զբաղվեն իրենց անցյալով, իրենց հող տալու տրամաբանությամբ և պայմանավորվելու, տարածքներ հանձնելու տրամաբանությամբ»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

 

Ամենաթարմ