Երևան

Երևանի մետրոյի մաշված 4 կմ ռելսերը կփոխարինվեն

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ 4 կիլոմետր ռելսերն արդեն Երևանում են:

«Կապված 32 անվազույգերի հետ այսօր պետք է պայմանագիր կնքենք, որ մատակարարը սկսի մատակարարել:

Անցած տարի հունվար ամսին հիմնավոր վերանորոգեցինք Հանրապետության հրապարակի կայարանի շարժասանդուղքները: Հիմա ունենք հաղթող, մնացած երկու շարժասանդուղքների մատակարարումը կկատարվի մինչև դեկտեմբերի 10-11-ը, հունվարի վերջ Հանրապետության հրապարակի երկու շարժասանդուղքներն էլ հիմնավոր կվերանորոգվեն, այսինքն՝ 3 շարժասանդուղք լրիվ նորացված կլինի»,- ասաց Սեդրակյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ 4 կիլոմետր ռելսերի տեղադրման աշխատանքները որքա՞ն կտևեն, որին Սեդրակյանն արձագանքեց. «Կատարվելու է փուլային, մոտավորապես՝ երկու ամիս»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ