fbpx
Հասարակություն

Երևանի Մյասնիկյան պողոտայում այրվել է մոտ 1500 քմ խոտածածկույթ

Հունիսի 1-2-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվել է մոտ 1500 քմ, Արին Բերդի փողոցում՝ մոտ 700 քմ, Երևանյան լճի մոտակայքում` մոտ 500 քմ, Սասունցի Դավիթ կայարանի մոտ՝ 500 քմ, Հրազդանի կիրճում՝ մոտ 1500 քմ, Կորեայի ձորում՝ 1 հա, Իսակովի պողոտայում՝ մոտ 900 քմ, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում՝ 480 հակ անասնակեր, Աբովյան քաղաքում՝ մոտ 400 քմ, Քասախ գյուղում՝ մոտ 1 հա, Արարատի մարզի Բերքանուշ գյուղում՝ մոտ 1000 քմ, Արարատ քաղաքում՝ մոտ 300 քմ, Մխչյան գյուղից դեպի Բամբակաշատ տանող ավտոճանապարհին՝ մոտ 2000 քմ, Նորաբաց գյուղում՝ մոտ 800 քմ, Մխչյան գյուղում՝ մոտ 800 քմ, Արագածոտնի մարզի Դալար գյուղում՝ մոտ 3000 քմ խաղողի այգի և խոտածածկույթ, Արաքսավան գյուղում՝ մոտ 5 հա, Օշական գյուղ տանող ճանապարհին՝ մոտ 10 հա, Աշտարակ քաղաքում՝ մոտ 1500 քմ, Ուջան գյուղում՝ մոտ 700 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 500 քմ, Ներսիսյան անտառում՝ 800 քմ, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին՝ մոտ 1020 քմ, Ջրառատ գյուղում՝ մոտ 500 քմ, Գրիբոյեդով գյուղում՝ 2000 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ