Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահին

Ամենադիտվածներ

Աբովյան-Աշտարակ ավտոճանապարհի փլուզված հատվածում զգուշացնող ու արագությունը սահմանափակող նշաններ են տեղադրվել. Հակոբ Արշակյան

Նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ այսօր շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Սերջիո Մատարելլային:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Իտալիայի միջև պատմական սերտ առնչությունների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխշահավետ գործընկերության ոգով։

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս կշարունակենք զարգացնել և խորացնել մեր համագործակցությունը` ի շահ մեր երկրների», – ասվում է նախագահի ուղերձում:

Արմեն Սարգսյանը Սերջիո Մատարելլային մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Իտալիայի ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարօրություն:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ