fbpx
Հասարակություն

«Երևանի քաղաքապետին սխալ են զեկուցում», – Բաբկեն Պիպոյան

«Լիահույս եմ, որ տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխման հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետի հայտարարությունները գալիս են նրանից, որ իրեն սխալ են զեկուցում»: Մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի` Երևանի տրանսպորտի արդիականացման հետաձգման մասին հայտարարությանը:

«Իրականում մեծ ծավալի աշխատանք է կատարված, ցանցի ներդրման համակարգը ամփոփված է, և եթե ոչ ամենադանդաղ, ապա գոնե միջին օպտիմալ արագությամբ աշխատեն, միջինը մեկ տարում կարելի է ներդնել ցանցը», – ասել է Պիպոյանը՝ տեղեկացնելով, որ բոլոր հիմնավորումները կան դրա համար, և ամենաբարդը ցանցի ուսումնասիրությունն էր, որն արված է: 

Պիպոյանը նաև խորհուրդ է տվել հանրային դաշտում արված հայտարարությունները, որոնք քաղաքապետարանի կայքում հրապարակվել են և տեսանյութերով էլ կան, նայեն և տեսնեն, որ ուղևորահոսքի հաշվարկը ակտուալ է, միջազգային խորհրդատուն հաշվետվությունն արդեն տվել է, որ կետային հաշվարկ արել է, և ցանցը կիրառելի է, չնայած որ Հայկ Մարությանն ասում է, որ կետային հաշվարկի պատասխան սպասում են փետրվարին:

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը նշել էր, որ տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխման համար առնվազն երկու տարի ժամանակ է պետք, քանի որ դեռևս նախորդ քաղաքային իշխանությունների կառավարման տարիներին բրիտանական ընկերությունը Երևանի նոր տրանսպորտային ցանցի նախագծում էր իրականացրել, որը դեռևս վերջնական տեսքի բերված չէ: Ավելին, Հայկ Մարությանը նաև չէր բացառել, որ քաղաքապետարանը կարող է հրաժարվել բրիտանական կազմակերպության ուսումնասիրությունից, որը պատվիրել էին նախորդ իշխանությունները:

Փոխանցում է 24news.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ