fbpx
Սպորտ

Անդրանիկ Կարապետյանը վերադարձավ վարկանշային միավորներով և երրորդ տեղով

Դոհայում անցկացվեց «Քաթարի գավաթ» անվանումը կրող ծանրամարտի միջազգային ավանդական` թվով 5-րդ մրցաշարը: Այն վարկանշային էր և լավագույններին տրվեցին Օլիմպիական միավորներ: Հայաստանը ներկայացրեց էջմիածինցի Անդրանիկ Կարապետյանը (81 կգ): Նա երկամարտում ցույց տվեց 341 կգ (161 կգ + 180 կգ) արդյունք և գրավեց երրորդ տեղը:

Դոհայի մրցաշարը հայ ծանրորդների համար վերջինն էր ավարտվող տարում: Երկաթախաղի հայաստանցի վարպետներին կարճատև արձակուրդ տրվեց: Մեր երկրի գլխավոր թիմը նոր մրցաշրջանի նախապատրաստությունը կսկսի հունվարի 15-ից` ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքով: Առաջին լուրջ քննությունը ապրիլի 5-ին Վրաստանի Բաթումում մեկնարկող Եվրոպայի առաջնությունն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ