Երևանի քաղաքապետարանի «թեժ գծի» համարը կփոխվի

Հրապարակող՝

Մեքենայական ուսուցման 31 նորավարտ մասնագետ կաշխատի ոլորտի առաջատար ընկերություններում

Ամենադիտվածներ

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Թեժ գիծ» ծառայությունը համալրվել է նոր եռանիշ հեռախոսահամարով: 

Կարճ եւ հեշտությամբ մտապահվող 1-05–ը բաժանորդների համար արդեն հասանելի է: Այն անվճար է հեռախոսակապի բոլոր օպերատորների բաժանորդների համար:

«Թեժ գծի» 1-05 հեռախոսահամարին զուգահեռ տեւական ժամանակ կշարունակի գործել (011) 514-000 հեռախոսահամարը: 1-05-ն աշխատելու է նույն ժամանակացույցով. յուրաքանչյուր օր՝ ժամը 09:00-18:00-ն, այդ թվում շաբաթ եւ կիրակի օրերին:

Ոչ աշխատանքային ժամերին քաղաքացիների հետ կապը պահելու համար առաջիկայում կներդրվեն այլ գործիքներ: Մասնավորապես գործարկվելու է նաեւ ձայնային հաղորդագրության հնարավորությունը:

«Թեժ գծի» աշխատակիցները հաջորդ օրը, լսելով հաղորդագրությունը, կգրանցեն հարցերն ու առաջարկները եւ, ներբեռնելով դրանք փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգ, կտրվի համապատասխան ընթացք:

Ամենաթարմ