2018 թվականի դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցավ ավագ դպրոցականների համար Ռոսատոմ-ի՝ ֆիզիկայի, մաթեմատիկայի և ճարտարագիտյան Օլիմպիադայի նախընտրական փուլ: Միջուցառումները անցկացրեցին ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը և «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցությամբ:
Օլիմպիադային մասնակցեցին ֆիզիկա-մաթեմատիկական մասնագիտացված և հանրակրթաքան դպրոցների ավելի քան 200 դպրոցականներ: Օլիմպիադայի նպատակն է՝ բացահայտել տաղանդավոր ու նպատակասլած դպրոցականներին, որոնք հետաքրքրված են ինժեներա-տեխնիկական մասնագիտություններով:
Օլիմպիադայի անցկացումը՝ ատոմային ոլորտի կադրերի պատրաստման բնագավառի Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակներում հիմնական կրթական միջոցռումներից է։ Օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի կունենա 2019 թ․ գարնանը։ Օլիմպիադայի հաղթողներն արտոնություններ կստանան «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հիմնական բուհեր, մասնավորապես՝ ՄԻՖԻ Միջազգային հետազոտական միջուկային համալսարան ընդունվելիս:
Ինչպես նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշառների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանը, ամեն տարի ավելանում է ճարտարագիտա-տեխնիկական ուղղվածության մասնագետների պահանջարկը:
«Այսօր ժամանակակից տնտեսության համար անհրաժեշտ է որակավորված ինժեներների ատկայությունը: Բացառություն չէ ատոմային էներգետիկան: Ներկա պահին Հայկական ԱԷԿ-ում իրականացվում են արդիականացման և մինչև 2026թ. կայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներ: Ուսումնասիրվում են նոր կայանի կառուցման հնարավորությունները, քանի որ ատոմային գեներացիան Հայաստանի համար հիմնականներից է և այդ պատճոռով երկրին հատուկ անհրաժեշտ են ատոմային բնագավառի համար որակավորված կարդրեր», – ասեց Արտեմ Պետրոսյանը:
Այսօր տեխնիկական մասնագիտությունների աշխարհում կարևոր է ուսման միջազգային փորձը՝ ժամանակակից գիտելիքներ ստանալու և նրանց գործնական կիառումն ապահովելու համար: Այսպիսով, արտասահմանցիներին տրամադրվում են Ռուսաստանի առաջատար տեխնիկական բուհերում անվճար ուսուցման ամենամյա քվոթաներ: Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրենի Սերգեյ Ռիբինսկիի խոսքով, Ռոսաստանի Դաշնության քվոթաներով ուսուցումը հնարավորություն է ճարտարագիտական և հարակից մասնագիտություններով աշխարհի լավագույն կրթություն ստանալու և ատոմայի առաջատար օբյեկտներում պրակտիկան անցնելու համար:
«Այսօր Ռոսատոմի գործընկեր-համալսարաններում սովորում են 17000 արտասահմանցի ուսանող 130 երկրից: Այդ բուհերի շրջանավարտները դարնում են գիտական ամենահեղինակավոր մրցանակների դափնեկիր: Ռուսաստանում այս պահին ուսում է անցնում Հայաստանի շուրջ 3000 քաղաքացի և Օլիմպիադայում մասնակցությունը՝ տաղանդավոր երիտասարդների համար փայլուն հնարավորություն է իրենց ներկայացնելու և ռուսստանյան առաջատար բուհերի ուսանողների շարքերը համալրելու համար», – նշեց Սերգեյ Ռիբինսկին: