Մայրաքաղաքի նոր տրանսպորտային ցանցի համար պատվիրված 211 ավտոբուսներն արդեն Չինաստանից հասել են Երևան։
Այս մասին Factor-ին ասել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը։
Նա նշել է, որ լիցենզավորման ու փաստաթղթավորման գործընթաց պետք է իրականացվի, որից հետո էլ կհայտարարվի երթուղին սպասարկող կազմակերպության մրցույթ։
Խոսնակը հայտնել է նաև, որ այս տարրի նախատեսում են գործարկել ավտոբուսները, սակայն չի կարող ասել՝ մասնակի կլինի, թե՞ ամբողջական։
