fbpx
Հասարակություն

Երևանում հրդեհի բռնկմամբ պայթյուն է որոտացել. տուժածներ չկան

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ փետրվարի 21-ին` ժամը 12:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ Պարույր Սևակի փողոցի թիվ 5/1 հասցեում գտնվող Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի 5-րդ հարկի սենյակներից մեկում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ սենյակում (մոտ 30 քմ)՝ օդահեռացուցիչ սարքավորման (մոտ 5 քմ) մեջ, տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկումով: Դեպքի վայրում քիմիական նյութի արտահոսք չի հայտնաբերվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:51-ին, մարվել՝ 13:02-ին:

Սարքավորումն ամբողջությամբ այրվել է, տեղաշարժվել և մասամբ վնասել պատուհանները (2 հատ` յուրաքանչյուրը 4 մ երկարությամբ): Տուժածներ չկան:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ