fbpx
Հասարակություն

Երևանում կանցկացվի Եվրամիության PPRD East ծրագրի հավաքը

Փետրվարի 27-ին և 28-ին Երևանում կանցկացվի Եվրոպական միության «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում» (Prevention, Preparedness and Response to Natural and Man-made Disasters in the Eastern Partnership Countries. PPRD East-2) ծրագրի ազգային խորհրդատվական խմբի ամփոփիչ հավաքը, որի ժամանակ կներկայացվեն գրանված հաջողությունները, ծրագրի ավարտից հետո ազգային մակարդակում նախատեսված գործողությունները: Այս մասին տեղեկացնում է 911tert.am-ը։

PPRD East ծրագիրը մեկնարկել է 2010-ին (2010-2014 հատվածում՝ PPRD East-1, 2014-2018՝ PPRD East-2), իրականացվում է Արևելյան գործընկերության բոլոր երկրներում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա: Ծրագրի շրջանակներում եղել են քննարկումներ, համաժողովներ բազմաթիվ թեմաներով: 2017 թվականին անցկացվել է EU MOLDEX 2017 դաշտային վարժանք, որին մասնակցել են նաև Հայաստանի փրկարարները:

PPRD East ծրագրի նպատակն է բարելավել աղետների ռիսկի վերաբերյալ իրազեկվածության և տեղեկությունների կառավարման մակարդակը, խորացնել ռիսկերի վերաբերյալ գիտելիքները, զարգացնել քաղաքացիական պաշտպանության համակարգերը և խոշոր աղետի դեպքում միջազգային գործընկերների հետ աշխատելու ազգային կարողությունները, ձևավորել ռիսկերի տարածաշրջանային էլեկտրոնային ատլաս: Ծրագիրն ավարտվում է մարտին, ամփոփիչ հավաքը Բրյուսելում է լինելու, հիմա մասնակից երկրներում ամբողջացնում են արվածը:

Երևանյան հավաքում խոսելու են վաղ ազդարարման համակարգերից, ջրհեղեղի ռիսկի կառավարումից, աղետների կորուստների տեղեկատվական շտեմարաններ ստեղծելու կարևորությունից: Կներկայացվեն գրանցած հաջողությունները և ապագայի ծրագրերը:
Հայաստանը ակտիվ մասնակցում է աղետների ռիսկի նվազեցման-կառավարման միջազգային ծրագրերին և ունի այդ թեմաներով հավաքներ անցկացնելու հարուստ փորձ:

Մասնավորաբար, 2013, 2014, 2015 և 2016 թվականներին Հայաստանում անցկացվել են «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեզման անկյունաքար» միջազգային համաժողովներ:

2016 թվականին Հայաստանում անցկացվել է աղետի հետևանքների վերացման հարցում միջազգային կառույցների հետ արդյունավետ համագործակցելու թեմայով միջազգային սիմուլացիոն վարժանք:

2018 թվականի հունիսին Հայաստանում անցկացվել է Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ