fbpx
Հասարակություն

Երևանում մոտ 10 երթուղային վաղ առավոտից երթուղի դուրս չի եկել

Այսօր մի քանի երթուղու վարորդներ բողոքի ակցիա են կազմակերպել։ Մոտ 10 երթուղու 150 մեքենա դուրս չի եկել երթուղի։ Վարորդները գործադուլն են անում՝ պատճառաբանելով, որ ստացած գումարն իրենց կատարած աշխատանքին հավասար չէ։

Վարորդները քաղաքացիներից ներողություն խնդրեցին, բայց նրանցից մեկը նշեց, որ խնդիրները շատ են՝ խցանումները, կանգառները։ Նրա խոսքով՝ մինչև 12 կմ վարում է, տրամադրված գազը վերջանում է։

Վարորդներից մեկը նշեց, որ օրավճարն առանց այդ էլ թանկ էր, հիմա ավելի է բարձրացրել։ «Մենք պահանջ չունենք, մենք դիմում ենք, որ մեր երեխաների մասին մտածող Կառավարությունը խնդիրը լուծի»։

«Գազը 7000 դրամից բարձրացել է 10 հազար դրամ, օրավճարը 1500 դրամով բարձրացել է, ընդհանուր գումարը կազմում է 27 հազար 700 դրամ, որը «ԳԱԶել»-ի 13 տեղով անհնար է 5 երթուղիով հավաքել»,- ասաց նա։

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ վարորդները հրաժարվում են երթուղի դուրս գալ ուղևորափոխադրող ընկերության, այսինքն` իրենց գործատուի հետ անհամաձայնության պատճառով:

«Խոսքն օրական «պլանի» բարձրացման մասին է։ Հիմա քաղաքապետարանի ներկայացուցիչի մասնակցությամբ հարցը քննարկվում է։ Հասկանալի է, որ գործատուի և վարորդների խնդիրն է, բայց քաղաքապետարանը, բնականաբար շահագրգռված է, որ այդ հարցը արագ լուծվի, և երթուղայինների աշխատանքներն իրականացվեն»,- ասաց նա և հավելեց, որ վարորդները դեռ չեն աշխատում։

Կարապետյանը նաև հայտնեց, որ այս պահին մի քանի երթուղի չի աշխատում, օրինակ՝ 10-ը, 11-ը, 12-ը, 34-ը և այլն։ Կարապետյանը նշեց, որ ավելի ուշ լրացուցիչ տեղեկություն կհայտնի։

Աղբյուրը՝ Tert.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ