Երևանում քննարկում են Արևելյան գործընկերության 10 տարիները

Հրապարակող՝

Նիդերլանդներում գտել են Վան Գոգի անհայտ կտավ

Ամենադիտվածներ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր ասել է, որ Արևելյան գործընկերության տասը տարիներին արձանագրվել են շոշափելի և կարևոր արդյունքներ։

Երևանում տեղի ունեցած ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովում Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ ԱլԳ նախաձեռնության մեկնարկը շատ կարևոր էր՝ խթանելու ԵՄ հարաբերությունները արևելյան գործընկեր երկրների հետ։

Դեսպանի խոսքով՝ տարատեսակ և բազմաշերտ ծրագրերի միջոցով դրական արդյունքներ են գրանցվել ԱլԳ անդամ երկրների՝ տրանսպորտի, կրթության, լավ կառավարման, բիզնեսի խթանման, աշխատատեղերի ստեղծման և մի շարք այլ ոլորտներում։

«Այսօր Բրյուսելում փորձագետներն ու ղեկավարությունը վայելում են արդյունքները, որոնք արձանագրվել են գործընկերության տասը տարիներին»,- նկատել է Պյոտր Սվիտալսկին։

Դեսպանը նշել է, որ Արևելյան գործընկերության անդամ վեց երկրներից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) հինգին ԵՄ-ն համարում է անվտանգության երաշխավորող, քանի որ ներգրավված են իրական կոնֆլիկտներում և պատերազմերում։

«Նրանք ԵՄ-ին հարցնում են, թե ինչպիսի օգուտներ կարող են ունենալ՝ անվտանգությունը խթանելու համար, որ լուծեն իրենց հակամարտությունները։ Այս թեման արժանի է աչալուրջ քննարկման»,- ասել է դեսպանը։

ՀՀ ԱԳՆ Եվրոպական վարչության պետ Տիգրան Սամվելյանն էլ նշել է, որ Արևելյան գործընկերությունն իր գոյության տասը տարիների ընթացքում նշանակալի ներդրում է ունեցել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման և ամրապնդման ուղղությամբ։

Ամենաթարմ