fbpx
Հասարակություն

Երևանում ոգեկոչել են Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը

Երևանում Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծության հերթական տարելիցի օրը՝ օգոստոսի 6-ին, ոգեկոչել են զոհերի հիշատակը: Միջոցառումը տեղի է ունեցել «Խիկարի» հայ-ճապոնական գիտակրթական մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի և Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչների մասնակցությամբ մի քանի տարի առաջ տեղադրված խաղաղության քարի մոտ:

Ամերկյան «Էնոլա Գեյ» ռմբակոծիչը, գնդապետ Փոլ Թիբեթի հրամանատարությամբ, 1945թ. օգոստոսի 6-ին Հիրոսիմայի վրա «Փոքրիկ» անունով 4 տոննա ուրանային ռումբ է գցել: Պայթյունի հետևանքով վայրկենապես 70-100 հազար մարդ է զոհվել: Հիրոսիմայի հազարավոր բնակիչներ մահացել են ճառագայթային հիվանդություններից: Օգոստոսի 9-ին ԱՄՆ-ն երկրորդ ռումբն է գցել Նագասակի քաղաքի վրա: Զոհվել է 60-80 հազար մարդ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ