fbpx
Էկո

Էրիկ Գրիգորյանը մեկնաբանել է՝ որ դեպքում է հնարավոր նոր ՇՄԱԳ իրականացնել

Օրենքը նշում է որոշակի կետեր, որոնց դեպքում ՇՄԱԳ-ի եզրակացությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման հեռանկարին:

Նրա խոսքով, ուժը կորցրած ճանաչելու հիմքերից հետո նշվում են ևս գործողություններ՝ տեսչական մարմնի ստուգումներ» «Այդ ստուգումների ընթացքում եթե կան խախտումներ, որոնք հնարավոր է՝ փոփոխություն անել կամ շտկել, ապա այդ ուղղումներն է արվում: Եթե նախագծի փոփոխությունների հարց է, ապա այդ փոփոխությունները պետք է նոր ՇՄԱԳ-ի անցնեն, իսկ եթե ուղղումների ժամանակ է տրվել, բայց թերությունները չեն ուղղվել, այդ դեպքում արդեն նոր ՇՄԱԳ-ի գործընթաց է լինում: ՇՄԱԳ-ը իրականացնում է նախաձեռնողը, ոչ թե պետությունը:

Հիմա հանքը շահագործելու հարց չի դրված, այլ գործընթացը, որը ենթադրում է նոր ՇՄԱԳ, դա անցնում է փորձաքննական ՊՈԱԿ-ի կամ տեսչական մարմնի միջոցով:

Տեսչական մարմինը ստուգումներ իրականացրել է, բայց չի ունեցել այնքան տեղեկատվություն, որքան ունի հիմա: Դա և «Էլարդի» եզրակացությունն է, և այն բոլոր հետազոտություններն ու տվյալները, որոնք մենք հավաքագրել ենք»:

Հարցին, որ եթե հայտնաբերվեն խախտումներ, հանքը չի՞ շահագործվի, նախարարը պատասխանեց. «Օրենքով այսպես է. եթե կան խախտումներ, տրվում է ժամանակ դրանք շտկելու համար: Եթե այդ խախտումների վերացումը ենթադրում է նախագծի փոփոխություն, ապա դա ենթադրում է նոր ՇՄԱԳ: Եթե տրվում է ժամկետը, բայց այնպիսի խախտումներ են, որոնք հնարավոր չէ ուղղել, ապա կրկին ուժը կորցրած է ճանաչվում ՇՄԱԳ-ը:

Կա նաև կետ, որը վերաբերում է նախագծում փոփոխություններ կատարելուն և լիազոր մարմնին չտեղեկացնելուն: Դա նույնպես հիմք է, որի շրջանակներում հնարավոր է ուժը կորցրած ճանաչվի ՇՄԱԳ-ը: Հիմա մեզ մոտ կան նոր տվյալներ, որ որոշ փոփոխություններ է արել «Լիդիանը» բայց այդ մասին տեղեկություններ չեն եղել:

Դրանից հետո մենք դիմել ենք ԱԻՆ-ին և հարցրել, թե արդյոք այն տվյալները, որ տրամադրվել են, ճիշտ են: ԱԻՆ-նն ասել է՝ ոչ: Նաև դիմել ենք, օրինակ, ԱՄՆ ՄԶԳ ծրագրի՝ ջրերի հետ կապված, կրկին իրենց կողմից եղել է փաստաթուղթ, որ այդ տվյալները ճիշտ չեն: Նույնիսկ «Լիդանի» 2017-2018 թթ փաստաթղթերում կա, որ իրենք վերանայել են թվերը»:

Նա նաև հավելեց. «Մյուս կողմից քննչական մարմինը ևս պետք է ստուգումներ իրականացնի՝ պարզելու, թե արդյոք այդ թվերի փոփոխությունը դիտավորություն է, թե ոչ: Օրինակ, «Լիդիանը» քամու արագությունը դիտավորյալ նվազեցրել է, թե ոչ:

Մենք տվել ենք, որ այս-այս կետերի վերաբերյալ պետք է ստուգումներ արվեն: Այդ ստուգումներից հետո պարզ կլինի, թե ինչ շարունակություն կունենա»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ