fbpx
Սպորտ

Էրիքսենը բերանքսիվայր ընկած էր, բայց շնչում էր․ Դանիայի բժիշկը մանրամասներ է պատմել

Երեկ Ֆինլանդիա-Դանիա խաղի ժամանակ Քրիստիան Էրիքսենը ընկավ խաղադաշտում ու կորցրեց գիտակցությունը։ Այս իրադարձությունն անմիջապես գրավեց ողջ ֆուտբոլային աշխարհի ուշադրությունը և բոլորը միասնաբար իրենց աջակցությունը հայտնեցին դանիացի ֆուտբոլիստին։

Այդ միջադեպի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Դանիայի հավաքականի բժիշկը, հայտնում է BT-ն։

Նա ասել է, որ ամենասկզբում չի տեսել, բայց հետո արագ պարզ է դարձել, որ Էրիքսենն ինքն է ընկել։ Երբ հասել են Էրիքսենի մոտ, նա բերանքսիվայր ընկած է եղել, բայց շնչել է։ Նրանք անոթազարկը ֆիքսել են, բայց իրավիճակի արագ փոփոխությունից հետո սկսել են սրտի մերսում իրականացնել։

Հավաքականի բժշկի խոսքով՝ արտակարգ իրավիճակների աշխատակիցների ու մարզադաշտի մնացած բժիշկների շնորհիվ նրանք կարողացել են գիտակցության բերել Էրիքսանին և մինչև հիվանդանոց տեղափոխվելը ֆուտբոլիստը խոսել է։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիա-Դանիա հանդիպումը կայանում էր EURO-2020-ի շրջանակներում։ Այն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ ֆինլանդացիների։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ