«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր մարզավիճակի մասին և պատասխանեց այն հարցին, թե կերկարաձգվի՞ ակումբի հետ պայմանագիրը:
Նա նշել է, որ չի ցանկանում խոսել տարիքի մասին։
«Ես նման եմ Բենջամին Բաթոնին, տարիների ընթացքում ինձ ավելի ու ավելի երիտասարդ եմ զգում:
Ես ուզում եմ իմ խաղով ապացուցել, որ արժանի եմ պայմանագրի երկարաձգմանը: Ամեն ինչ վերահսկելի է, մենք լավ հարաբերություններ ունենք ղեկավարության հետ: Տեսնենք, թե ինչ կլինի: Շտապելու ժամանակը չէ»,- ասել է Իբրահիմովիչը։
Այս մասին տեղեկանում ենք Sky Sport Italia- ից: