fbpx
Հասարակություն

Ինձ դուր չի գալիս անձնավորված երիտասարդ գրողներին վիրավորելը․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։

«Չեմ խորանում դպրոցական ծրագրերի մեջ, քանի որ չեմ հասցրել խորանալ։ Բայց ասեմ մի բան. երբ հանրայնորեն դրել, քլնգում եք ժամանակակից հայ գրականությունը և գրողներին, քանի որ իրենք չեն մտնում ձեր պատկերացրած քառակուսի շրջանակների մեջ, մի բան գիտակցեք։ Դուք պայքարում եք ձեր ազգի ներկայի ու ապագայի հետ։ Ու դա միշտ չէ, որ ազգանվեր գործ է։ Պատմությունը վկա (այդ պատմության հատվածը դպրոցում սովորաբար չեն անցնում)։

Լրացում. Ես ոնց հասկանում եմ, ամեն մեկը իր դևերի դեմ է պայքարում 🙂 ես էլի կրկնեմ, ծրագրերի փոփոխությանը շատ հպանցիկ եմ ծանոթ։ Մի եկեք ու դա իմ հետ քննարկեք։ Իմ դուրը չի գալիս, որ ծրագրերի թեման պատրվակ է դարձել աջ ու ձախ անձնավորված երիտասարդ գրողներին վիրավորելը։ Եթե էսքանը հասկանալի չէ, ուրեմն շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/samvel/posts/10158517087883781

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ