fbpx
Աշխարհ

Երկիր, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ չեն լսել կորոնավիուսի մասին

Հարավարևելյան Ասիայում գտնվող, Բանգլադեշին, Հնդկաստանին, Չինաստանին, Թաիլանդին և Լաոսին սահմանակից Մյանմայի Հանրապետությունում (հայտնի է նաև Բուրմա անվանմամբ) հազարավոր մարդիկ, ովքեր գտնվում են քաղաքացիական կռիվների կիզակետում, անգամ չեն էլ լսել կորոնավիրուսի համաճարակի մասին։

Պատճառն այն է, որ անցած տարվա հունիսին, պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիի գլխավորությամբ երկրի կառավարությունը որոշում ընդունեց իր 9 քաղաքաների բնակիչներին զրկել համացանցի հասանելիությունից, քանի որ նրանց համոզմամբ, դրա առկայությունը սաստկացնում է բախումները ոստիկանական ներկայացուցիչների և ապստամբների միջև։

Այնուամենայնիվ, այս տարվա մայիսին այդ քաղաքներից մեկին ընձեռնվել է հնարավորություն օգտվել համացանցից, սակայն մնացյալ 8 քաղաքները, որոնք ունեն 800․000 բնակչություն շարունակում են անտեղյակ մնալ երկրում տիրող համաճարակային իրավիճակից։

«Մարդու Իրավունքների Պաշտպանությունը» և Amnesty International-ը հայտնում են, որ համացանցի բացակայության պատճառով մարդկանց կյանքը վտանգի տակ է դրվում։ Արդյունքում ո՛չ միայն ոտնահարվում են մարդկանց իրավունքները, այլև՛ խոչընդոտում նրանց մասկացել կորոնավիրուսյան համաճարակի դեմ իրականացվող հանրային առողջապահական ծրագրերին։

Սյուզի Չատյան

Աղբյուրը՝ wionews.com․

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ