Science ամսագրում հրապարակվել է հոդված, ըստ որի՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի և ԱՄՆ գիտնականները պարզել են, որ Chang’e 5 տիեզերական առաքելության արդյունքում Երկիր մոլորակ տեղափոխված լուսնային գրունտը 1,96 մլրդ տարեկան է:
Chang’e 5 տիեզերագնացը լուսնային գրունտը Երկիր մոլորակ է տեղափոխել 2020 թվականի դեկտեմբերի 16-ին։
Գրունտն իրենից ներկայացնում է լուսնայի բազալտ, որը հրաբխային ծագում ունի: Սա ապացուցում է, որ Լուսնի վրա հրաբուխները բավական ուշ են սկսել գործել:

