Եվրոպական տիեզերական գործակալության աստղագնաց Թիմ Պիկին հաջողվել է յուրահատուկ լուսանկարներ ստանալ, որտեղ պատկերված է երկիրը։ Լուսանկարներն արվել են միջազգային տիեզերական կայանից։
Աստղագնացի խոսքով, նա այդ լուսանկարներով փորձել է արտահայտել այն զգացողությունները, որոնք նա զգում է Երկրին նայելիս։ Ըստ Պիկի՝ մեր մոլորակի փխրուն գեղեցկությունը չի կարող չհիացնել։
«Ես ուղղակի նկարել եմ այն, ինչն ինձ ապշեցուցիչ գեղեցիկ է թվացել», – ասել է աստղագնացը։