Երկիրը «փրկիչների» կարիք չունի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատհամավոր Դավիթ Դանիելյանը՝ նշելով․
«Պատմական տարբեր փուլերում ամեն ավանտյուրիստ իր պարտքն է համարում էս երկիրը գոնե մի անգամ «փրկել», ձոներ նվիրել պատմական հայրենիքին, մաքուր երիտասարդներին ներքաշել իր ճահճացած շարժման մեջ, բոլորին հանել բոլորի դեմ, իսկ եթե փրկել չստացվի` հիմնականում հենց այդպես էլ լինում է, կգնան մի «խախանդ տեղ» քաղաքական էմիգրացիայի, ասենք` Աթենք: Կամ կկառուցեն թաղամաս պատմական հայրենիքի տեղանունով` ասենք Կարս կամ Շուշի, քառակուսի մետրը կվաճառեն «հայրենիքի սիրո գնով» ու իրանք իրանցով էլիտար կապրեն: Կգրեն 1-2 գիրք փրկության կարևորության ու փրկությանը խանգարող մարդկանց մասին:
Ու գրքում չեն գրի, որ հրապարակներում գոռում էին «առանց թուրքի Հայաստան», բայց գնում էին «Անթալիա ընտիր հանգստանալու», կրծքին գրում էին «հաղթանակ կամ մահ», բայց իրենց որդիներին բանակից ազատում էին, հաղթանակի երևի ուզում էին հասնել հարևանի որդու մահվան գնով, իսկ հարևանին ասում են «դե անգրագետ զոմբիներ են», չեն գրի, որ պայքարում էին արժանապատիվ ապագայի համար, բայց ծերերից փող գողանում «մի երկու հարց Շվեյցարիայում լուծելու համար»:
Ու էդպես էլ չեն ասի, որ Հայրենիքը փրկության կարիք չի ունենում եթե չես գողանում, չես թալանում ու չես սպանում»: