Երկրի տարածքից միջուկային զենքի դուրսբերումը օգուտ չունի․ Մաաս

Հրապարակող՝

Գերմանիայի արտգործնախարարը կայցելի Մոսկվա

Ամենադիտվածներ

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը դեմ է երկրի տարածքից միջուկային զենքի միակողմանի դուրսբերմանը: Եթե այն պետք է վերանա, ապա դա պետք է տեղի ունենա համատարած: Այս մասին, ինչպես փոխանցում է DW-ը, Մաասն ասել է Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում:

«Մեկ երկրից մյուսը միջուկային զենքի տեղափոխումից օգուտ չկա: Խոսքը միջուկային զինաթափման մասին է»,-ասել է նա:

Փորձագետների գնահատմամբ՝ Գերմանիայում տեղակայված է ԱՄՆ-ի մոտ 20 միջուկային ռումբ: Ձախական կուսակցությունից և «Միություն 90/Կանաչներ» կուսակցությունից քաղաքական գործիչները կողմ են Ռեյնլանդ-Պֆալց հողից Բունդեսվերի Բյուհել ավիաբազայից այդ զենքի դուրսբերմանը:

Գերմանացի նախարարը Ճապոնիա է մեկնել Նագոյայում կայանալիք G20-ի երկրների ԱԳՆ ղեկավարների երկօրյա գագաթաժողովից առաջ: Մաասը այցելել է Հիրոսիմայի խաղաղության թանգարան և ծաղկեպասկ դրել՝ ի հիշատակ Հիրոսիմայի և Նագասակիի միջուկային ռմբակոծությունների տասնյակ հազարավոր զոհերի, ինչպես նաև հանդիպել մարդկանց հետ, որոնք վերապրել են այդ ողբերգական իրադարձությունները:

«Հիրոսիմայում և Նագասակիում մարդկային ողբերգության մասին հիշողությունը չպետք է խամրի»,-ասել է նա՝ հավելելով, որ նման բան երբեք չպետք է կրկնվի:

Ամենաթարմ