«Ռոմա»-ի լեգենդար նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտտին խոսել է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության մասին:
«Դա լավ է: Նա կարող է որակներ ավելացնել:
Վերջին երկու տարում նա միշտ չէ, որ խաղում էր, բայց ես հուսով եմ, որ Հռոմը կդառնա նրա տունը:
Երկրպագուները երևի կգնահատեն նրան, քանի որ նա տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստ է և միշտ ցանկանում է ապացուցել դա»,- Տոտտի խոսքերն է փոխանցում Sky Sports Italia-ն: