fbpx
Խորհրդարան

Երկու ամսում 6,5 տոկոս տնտեսական աճ ենք գրանցել. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ նիստի ընթացքում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ բյուջեի գերակատարման հնարավորությունը 2019-ին ստեղծվել է ստվերի դեմ պայքարի ու քաղաքացի-կառավարություն համագործակցության շնորհիվ:

Փաշինյանը օրինակ բերեց այն, որ մարդիկ արձագանքել են իր կոչին՝ առևտուր անելիս անպայման վերցնել ՀԴՄ կտրոնը։

«Եվ ես ուրախ եմ արձանագրել, որ 2018 թվականի մայիսից մինչև այսօր երկրում 65 միլիոն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել, քան նախորդ ժամանակաշրջանում։ 65 միլիոն հատ։ Սա, կարծում եմ, ևս մեկ ապացույց է, որ մեր հանրությունը և կառավարությունը շատ գործնական երկխոսության մեջ են, և այդ երկխոսությունը տալիս է կոնկրետ արդյունքներ», – ասաց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ ՀԴՄ կտրոն պահանջելը, դրա միջոցով բյուջեի մուտքերն ավելացնելն ու զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելն ինքնին հեղափոխական բան չէ, բայց այս ամենով դրվում է հեղափոխական առաջընթացի հիմքը:

Վարչապետը ներկայացրեց, որ հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը եղել է 5,5 տոկոս, իսկ փետրվարին՝ 7,6 տոկոս։ Երկամսյա արդյունքը կազմել է 6,5 տոկոս։ Փաշինյանն ասաց, որ այս թվերը գոհացուցիչ չեն, բայց կարևոր է դինամիկան։ Նա ասաց, որ սեպտեմբերին տնտեսական աճի տեմպը մինուս նշանով էր, բայց երբ ասում էին՝ վերջ, ավարտվեց, ինքը ասում էր՝ ոչ, դինամիկան է կարևոր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ