fbpx
Իկոնիկ

70-80-ականների Երևանյան ձայները. Էլվինա Մակարյան, Զառա Տոնիկյան և Էռնա Յուզբաշյան

70-80-ականների Երևանյան կոլորիտը շատ յուրահատուկ էր, հատկապես՝ մշակութային մթնոլորտի շնորհիվ։ Գեղեցիկ, բարի քաղաքը այդ ժամանակաշրջանում կարելի է ասել ավելի շատ պատկանում էր հասարակությանը, քան՝ անհատին։

Ինչ-որ սիրուն տխրության քող էր նկատվում այդ ժամանակ, այդ իսկ պատճառով էլ կար նոր շունչ և անսահման ոգեշնչանք։

Երևանյան ամենահատկանշական պահը դա՝ բակային/թաղային համակարգն էր: Այն ստեղծել էր մշակութային յուրահատուկ մթնոլորտ, որտեղ մարդիկ ապրում էին, ինչպես մի մեծ ընտանիք։ Այդ ժամանակաշրջանը բարեհաջող էր մշակույթի, արվեստի ոլորտների համար, հատկապես՝ երաժշտության։

Կոլորիտը կատարյալ ձևով փոխանցում էին այս երեք՝ լրիվ տարբեր և յուրահատուկ, ձայները. Էլվիրա Մակարյանը, Զառա Տոնիկյանը և Էռնա Յուզբաշյանը։

Էլվինա Մակարյան (1950-2007)

Երևանին սիրահարված, տարբերվող և ուժեղ ձայն ունեցող երգչուհին սկսել էր իր կարյերան դեռ 11 տարեկանում, երբ նրան բեմում նկատեց Արամ Խաչատրյանը։ Երգչուհին ստեղծագործել և աշխատել է Ռոբերտ Ամիրխանյանի հետ։ Ինչպես նաև երգել է Կոնստանտին Օրբելյանի նվագախմբում։

Էլվինան ջազային երգչուհի էր, ով երբեք թույլ չէր տալիս իրեն դնել քառակուսիների մեջ։ Խորհրդային տարիներին երգիչները պայքարում էին երգելու իրավունքի համար, իսկ Էլվինան՝ երգելու ձևի, ոճի և թեմատիկայի համար։ Նա ազատ էր, ոգեշնչող և միանշանակ առանձնանում էր ուրիշներից։ Նրա ՝ «Ձյուն դու իջիր ( իմ կյանքի կարոտ)», «Մանկության հուշեր» և «Մայրամուտ» երգերը կատարյալ կերպով նկարագրում են Երևանյան՝ այդ ժամանաշրջանի մթնոթորտը։

Զառա Տոնիկյան (1953)

Երգչուհին իր երաժշտական գործունեությունը սկսել է 1970-ական թվականներին։ 1974 թ. Չեխիայում առաջինն է Հայաստանը ներկայացրել էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում և հաղթել է։ Նա նույնպես աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած ջազ նվագախմբում, ինչպես նաև Ռոբերտ Ամիրխանյանի հետ։

Երգչուհու ոճը էստրադային և ջազային է։ Նրա գործերից ամենաշատը առանձնանում են «Բալենի» և «Կառնավալ» երգերը։ Այս գործերը լսելիս կարելի է հեշտությամբ տեղափոխվել 70-80-ականներ և նոստալգիայի բարի զգացում ունենալ՝ զարմանալիորեն հասկանալով և ցգալով այդ ժամանակները։

Էռնա Յուզբաշյան (1958)

Երգչուհին առաջին անգամ բեմ է բարձրացել 16 տարեկան հասակում որպես «Գայա» պետական ջազային կվարտետի մենակատար: Մինչև 20 տարեկան ապրել է Բաքվում։ Նա ևս աշխատել և ստեղծագործել է Ռոբերտ Ամիրխանյանի հետ և հանդես է եկել Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում։ 1984 թվականից հանդես է գալիս որպես անհատ երգչուհի: 1991 թվականին հրավիրվել է Հայաստանի ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի ղեկավարած Հայաստանի Երգի պետական թատրոն՝ որպես գլխավոր մենակատար։

Երգչուհին հիմնականում հանդիսացել է փոփ, ջազային և էստրադային ոճերում։
Նրա ամենահայտնի երգերից և տեսահոլովակներից է «Սիրո Գիշեր»-ը, ինչպես նաև Ֆորշի հետ կատարած «Ինչպես մի աստղ» գործը։

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ