Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին Երևանի Ազատության հրապարակից ժամը 19:00-ին մեկնարկել է հավաք, որին ժամը 20:30-ին հաջորդել է ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Մասնակիցները ծաղիկներ են դրել զոհերի հիշատակին, ապա խոնարհել դրոշները, տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ:
Նշենք, որ Ջահերով երթի երթուղին հետևյալն է՝ Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-Օրբելի եղբայրների փողոց-Կիևյան փողոց-Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երթուղով:
Հիշեցնենք, որ վաղը՝ ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը և ավանդաբար յուրաքանչյուր տարի դրան նախորդող օրը Հայաստանում ու Սփյուռքում իրականացվում են ջահերով երթեր, որոնք շարունակվում են մինչև լուսաբաց: