fbpx
Իրավական

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արշակունյաց- Նժդեհ խաչմերուկում

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2020 թվականի ապրիլի 10-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա – Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում փորձնական կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Նշված խաչմերուկում ռետինե կարճասյուների միջոցով կտեղակայվի համապատասխան տրամագծով շրջան և երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև, իսկ լուսացույցերը կաշխատեն դեղին թարթող ռեժիմով:

Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և զիջել շրջանաձև երթևեկության հատվածի տրանսպորտային միջոցներին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ