Մայրաքաղաքի փողոցներում այս առավոտ խաչմերուկներ փակելու գործողություններ են իրականացվել։ Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը
«Ոստիկանության հրատապ և համարժեք գործողությունների շնորհիվ խաչմերուկներն արագ բացվել ու խցանումները վերացվել են»,- ասվում է հաղորդագրութան մեջ:
Նշվում է, որ այս պահին մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է:
