РИА Новости-ի հաղորդմամբ՝ Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթի տարածքում բախումներ են ընթանում իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև:
«Աղոթքից անմիջապես հետո զանգվածային անկարգություններ են սկսվել Տաճարաց լեռան վրա, սկսել են քարեր նետել ոստիկանների վրա, խախտել հասարակական կարգը»,- հայտնել Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայել Զինգերմանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ անկարգությունները ցրելու համար ոստիկանությունը կիրառում Է ձայնային նռնակներ և արտասվաբեր գազ: