Նեյմարը շուտով միանալու է ՊՍԺ-ին և սկսելու է նախապատրաստվել 2019/20 մրցաշրջանին։
«Վերադառնում եմ Ֆրանսիա, որպեսզի միանամ տղաներին և մարզվեմ թիմի հետ։ Ես 100% կենտրոնացել եմ նոր մրցաշրջանի վրա»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում Globo Esporte-ն։
Նշենք, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Նեյմարը Փարիզ է վերադառնում, որպեսզի ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոյի հետ քննարկի «Բարսելոնա» տեղափոխության հարցը։