Վերջերս թագավորական նախկին փորձագետ Դունկան Լարկոմբն իր գրքում բազմաթիվ հետաքրքիր հատվածներ էր ներկայացրել թագավորական ընտանիքի կյանքի մասին։
Նա հիշել է դեպքը, երբ արքայազն Հարին տատիկին օգնել է խուսափել անհարմար իրավիճակից։ Նրա խոսքերը մեջբերել է The Sun-ը։
Հարիի մասին իր գրքում Լարկոմբը ներկայացրել է երկխոսությունը, որը տեղի է ունեցել իր և դուքսի միջև տասը տարի առաջ՝ Փիթեր Ֆիլիպսի հարսանյաց արարարողությունից կարճ ժամանակ անց։
«Ինչ-որ մեկի մոտ հիասքանչ միտք է առաջացել երեկույթի ընթացքում հայելային պարահրապարակ պատրաստել, դուք պատկերացնում եք՝ ինչ խելագարություն է»,- զայրացել է Հարին։
Դա լսելով՝ լրագրողը հացրել է՝ արդյոք արքայազն անհանգսատնո՞ւմ է, որ հյուրերը կարող էին նայել նրա նախկին ընկերուհու՝ Չելսի Դևիի հագուստի տակ։
«Մոռացեք Չելսիի մասին, ես անհագստանում եմ տատիկիս համար»,- պատասխանել է Սասեքսի դուքսը։

