fbpx
Կառավարություն

Ես Արամ Սիմոնյանի պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ եմ տեսնում․ ԿԳ նախարար

Մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է վարչապետի՝ մարտի 25-ին արած հայտարարությանը, որ այն ռեկտորները, ովքեր բուհական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, նոր Հայաստանում անելիք չունեն:

Լրագրողի այն հարցին` արդյո՞ք խոսքը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին էր, նախարարը պատասխանեց, որ մամուլում եղած արձագանքներում հստակ մատնանշվել է, թե ում մասին է խոսքը: Արայիկ Հարությունյանն պատասխանեց նաև պաշտոնանկության վերաբերյալ հարցին․

«Պաշտոնանկության հարցը պետք է որոշի խորհուրդը, նախարարությունը չունի այդ իրավասությունը: Էն դեգրադացիան, որ կա ԵՊՀ-ում, կհանգեցնի նրան, որ խորհուրդը գոնե կշարունակի քննարկել պաշտոնանկության գործընթացները: Իմ կարծիքն արդեն հայտնել եմ և հաստատում եմ, որ, այո՛, ես Արամ Սիմոնյանի պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ եմ տեսնում: ԵՊՀ-ի ներկայիս վիճակը տեսեք և կպատկերացնեք, թե ուր է գնում ԵՊՀ-ն: Համալսարանն ունեցել է ռազմավարական պլան, բայց այս իրադարձություններից դրդված, բարեփոխումների խմբեր են ստեղծվում, ինչը ենթադրում է, որ այն ռազմավարական պլանը, որը բուհն ունեցել է, տարել է հետընթացի», – ասաց Հարությունյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ