«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Պոլ Պոգբան, ով 2012 թվականին հեռացավ ակումբից, այնուհետև նորից վերադարձավ, խոսել է հեռանալու պատճառի մասին։
«Դա ոչ բավարար վստահության արդյունքն էր իմ ու Ֆերգյուսոնի միջև:
«Բլեքբեռնի» դեմ վերջին խաղում լցվեց համբերության բաժակը: Ոչ մի կենտրոնական կիսապաշտպան այդ պահին պատրաստ չէր խաղալու, իսկ այնտեղ խաղում էին Պակն ու Ռաֆայելը, իսկ ես չխաղացի:
Ֆերգյուսոնն ինձ ասաց, որ սկսեմ մարզվել: Ինձ թվաց, որ դուրս կգամ խաղադաշտ, բայց ես այդպես էլ մնացի պահեստայինների նստարանին: Այդ խաղում մենք պարտվեցինք: Հետո ես ասացի Էվրային, որ հեռանում եմ… Դժվար էր:
Ես տեղափոխվեցի «Յուվենտուս»՝ խաղաժամանակի ոչ մի երաշխիք չունենալով: Ցանկանում էի ապացուցել, որ պատրաստ եմ մեկնարկային կազմում խաղալու», – ասել է Պոգբան: