Երբ ազգին վտանգ է սպառնում, «ես-»երը միավորվում են. Մարտին Վարդազարյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ամենադիտվածներ

Երբ ազգին վտանգ է սպառնում, «ես-»երը միավորվում են. Մարտին Վարդազարյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ կառավարության Facebook-ի էջում հրապարակվել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի տեսաուղերձը, որում նա ասում է․

«Ես խոնարհվում եմ եւ շնորհակալ եմ մեր հզոր, միահամուռ և կուռ բանակի առջեւ, խոնարհվում եմ մեր զոհվածների առջև։ Նրանք չեն մահացել, նրանք անմահացել են։ Յուրաքանչյուր հայ անհատականություն է, գուցե ես էլ։ Եվ այդ անհատականությունների մեջ կան տաղանդներ և հանճարներ, որոնց ճանաչելով համայն մարդկությունը ճանաչում է հայ ազգը։ Ճանաչելով ազգը պատկերացում են կազմում ժողովրդի մասին, իսկ ժողովուրդը բաղկացած է «ես»-երից։

Եվ, քանի որ յուրաքանչյուր հայ անհատականություն է, ինչպես Դեմիրճյանն է գրել՝ նա իր մեջ ունի երկրորդ հայը, որի հետ նա համաձայն չէ։ Բայց, երբ վտանգ է սպառնում ազգին այդ «ես»-երը միավորվում են, ինչպես մեր ձեռքը։ Ամեն մատ ունի իր անունը, ունի նշանակությունը, ունի իր դերը, բայց երբ ամբողջ մարմնին վտանգ է սպառնում, նրանք համախմբվում են եւ դառնում բռունց և այդ բռուցքն անհաղթելի է, իսկ նրա հարվածը՝ կործանիչ»։

https://www.facebook.com/armgovernment/videos/694685531460592

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ