Այն, որ Նեյմարը «ՊՍԺ»-ի չի տեղափոխվել «Ռեալ», գոհացրել է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոյին: Այս մասին հաղորդում է AS-ը։
«Ես չէի ուրախանա, եթե Նեյմարը դառնար «Ռեալի» խաղացող:
Նա այնքան էլ չի հասկանում, թե ինչ է ֆուտբոլիստ լինելը։ Բացի դրանից՝ ես վստահ չեմ, որ նա լավ ազդեցություն կունենար այն բրազիլացիների վրա, որոնք արդեն խաղում են «Ռեալում»։ Իսկ նրանք, անկասկած, աստվածացնում են Նեյմարին»,-ասել է Վալդանոն։
Նեյմարը Պրիմերայում հանդես է եկել 2013-2017 թվականներին «Բարսելոնայում»։