Կարիերայի սկզբում այլ դիրքում էի խաղում։ Այս մասին ասել է «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Գաբրիել Ժեզուսը, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ռեալ»-ի հետ խաղում։
«Ժամանակին «Պալմեյրաս»-ում, երբ ես առաջին անգամ դուրս եկա ակադեմիայից, ես խաղում էի որպես կիսապաշտպան և միայն դրանից հետո դարձա հարձակվող:
Ես դաշտ եմ դուրս գալիս թիմակիցներիս օգնելու համար: Հետևաբար նշանակություն չունի, թե որտեղ պետք է վազեմ, հետ գնամ կամ առաջ՝ գոլ խփելու համար: Ես պետք է օգնեմ թիմակիցներիս»,-ասել է Ժեզուսը։ Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

