fbpx
Քաղաքականություն

Ես Ֆրանսիայի դեսպանատան անունից ծաղկեպսակ եմ դրել Ցեղասպանության հուշահամալիրում․ Ջոնաթան Լաքոթ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և նշելով, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է։

«Ֆրանսիան, որն ապրիլի 24-ը հայտարարել է հիշատակի ազգային օր, Հայաստանի կողքին է՝ ցույց տալու այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը մեր համընդհանուր հիշողության մաս է կազմում», – գրել է դեսպանը:

Նա հիշեցրել է, որ ապրիլի 24-ը հիշատակի ազգային օր հռչակելու մասին մտադրությունը հայտարարել է Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ:

«Այսօր ես Ֆրանսիայի դեսպանատան անունից ծաղկեպսակ եմ դրել Ցեղասպանության հուշահամալիրում», – գրել է նա:

https://www.facebook.com/jonathan.lacote.94/posts/429459814477056

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ